Նիկոլ Փաշինյան․ Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձը ոչ մի լավ բանի չի բերի

Քաղաքական 25.01.2019   15:33   377

Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձը չի կարող որևէ օգտակար բան տալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 25-ին Մոսկվայում ԵՏՀ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում:

Նա հիշեցրել է, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ էր քվեարկել Եվրասիական Միությանը Հայաստանի միանալուն, իսկ հետո նախաձեռնեց ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին քննարկումները։ «Բայց եթե մենք գտնում ենք, որ դա սխալ որոշում է, դա չի նշանակում, որ սխալը շտկելու համար անհրաժեշտ է կատարել հակառակ քայլեր: Բերեմ օրինակ։ Բարաք Օբաման գտնում էր, որ Բուշը սխալ վարվեց, երբ զորքերն Իրաք ուղարկեց: Զորքերը դուրս եկան, և ի՞նչ ստացան՝ «Իսլամական պետություն», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է, և երկրի ղեկավարության ջանքերը պետք է ծառայեն նրան, որ Եվրասիական Միությունն առավել արդյունավետ դարձնեն մասնակիցների համար:

Նույնը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, վերաբերում է ՀԱՊԿ-ին:

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպություններին ավելի արդյունավետ, օգտակար և խոստումնալից լինի», - եզրակացրել է Փաշինյանը:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon