«Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ հայտարարությունը

25.12.2019   11:36   241
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է  ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ: 

Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի, ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի չպատճառաբանված կիրառումը։

Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններով։

Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության» մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կառավարման խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում։

Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին բացառապես գործել օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon