Նիկիտա Միխալկովը հրաժարվել է Ալլա Պուգաչովային նկարահանել ֆիլմում

Cinema 04.12.2019   21:32   3386
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հերթական անգամ մերժել է երգչուհի Ալլա Պուգաչովայի խնդրանքը նկարահանել իրեն ֆիլմում: Երգչուհին պատմել է, որ նախկինում ռեժիսորը խոստացել էր նկարահանել իրեն ծեր կնոջ կատակերգական կերպարում։  Այս մասին գրում է kulturomania.ru-ն:

«Իսկ ես երբ նրան հիշեցրեցի, նա ինձ ասաց. «Դու նախ ծերացիր, հետո նոր ինձ հիշեցրու»»,- Պուգաչովան փոխանցել է Միխալկովի խոսքերը:

Սակայն, Պրիմադոննան կարծում է, որ գրիմի ժամանակակից տեխնիկան կարող է իրեն ինչպես ծեր կին, այնպես էլ երիտասարդ աղջիկ «դարձնել»:

Միխալկովն իր հերթին գովել է Պուգաչովային նրա համար, որ նա «մնում է նույնքան գեղեցիկ, երիտասարդ և տաղանդավոր, ինչպես միշտ»:



 Պիտակներ
         Նիկիտա Միխալկով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon