Նիգերիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Նիգերիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որն իրենից ներկայացնում է վիրուսի մուտացիայի յուրահատուկ ձև։ Այս մասին հայտնել է տեղի eNCA հեռուստաալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին։
Խոսքը յուրատեսակ վիրուս-մուտանտի մասին է, որը նման չէ վերջերս հայտնաբերված բրիտանական շտամին։ Այն կարող է որոշակի նմանություն ունենալ կորոնավիրուսի 501.V2 տարբերակի հետ, որն ի հայտ էր բերվել դեկտեմբերի 18-ին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Մասնագետները նշում են, որ դեռևս վաղ է խոսել մուտացիայի առանձնահատկությունների մասին, պահանջվում են հավելյալ հետազոտություններ։
Նախնական տվյալներով՝ Նիգերիայում նկատված մուտանտն այնքան էլ ագրեսիվ չէ, որքան ՀԱՀ-ում հայտնաբերվածը, որն առաջացրել է պանդեմիայի երկրորդ հզոր ալիք։
Նիգերիան աֆրիկյան առաջին պետությունն է, որտեղ փետրվարի 27-ին վարակակիր է հայտնաբերվել։ Երկրում հաշվվում է 80 92 դեպք, 1236 մահ։
Նմանատիպ նյութեր