Նիդերլանդներում 2-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքներն արգելվում են

Աշխարհ 24.03.2020   15:20   177

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Մարտի 23-ից Նիդերլանդների կառավարությունը խստացրել է ավելի վաղ մտցված սահմանակումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։

Այսուհետև հավաքներն արգելվում են ոչ թե 100, այլ 2-ից ավելի անձանց մասնակցությամբ, բացառությամբ՝ թաղումների և եկեղեցական հարսանիքների։

– միևնույն վայրում գտնվող մարդկանց միջև տարածությունը պետք է լինի 1.5 մետրը
– Ընտանիքի անդամներից որևէ մեկի հիվանդ լինելու պարագայում, ամբողջ ընտանիքը պետք է մնա տանը։

Վերոհիշյալ սահամափակումները խախտողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվելու է 400 եվրո տուգանք։

Վերոհիշյալ միջոցառումներն երկարաձգվել են և ապրիլի 6-ի փոխարեն դրանց ավարտի ժամկետ է սահմանվել ս.թ. հունիսի 1-ը։

Բոլոր հայրենակիցներին խնդրում ենք խստագույնս պահպանել իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումները»:



 Պիտակներ
         Նիդերլանդներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon