Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

Իրադարձային 09.03.2021   09:56   46

Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասաց Մխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս հայտնեց, որ կգտնվի երկարաժամկետ լուծում ԼՂ հակամարտությանը:

 


 Պիտակներ
         Նիդերլադներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb