Նեյմարը կարող է բաց թողնել Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Սպորտ 13.11.2020   19:33   48

Sport.ru-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա հանդիպումները:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Բրազիլիան պետք է մրցի Վենեսուելայի և Ուրուգվայի ընտրանիների հետ:

Նեյմարը թեպետ միացել է ազգային թիմի, սակայն մկաների հետ կապված խնդիրներ ունի, որ ստացել էր ՊՍԺ-ի նախորդ հանդիպման ժամանակ: Նա դեռևս չի հասցրել վերականգնվել:

Բրազիլիայի ազգային ընտրանին Մունդիալի որակավորման փուլում նոյեմբերի 14-ին մրցի Վենեսուելայի հետ, իսկ նոյեմբերի 18-ին` Ուրուգվայի:


 Պիտակներ
         Նեյմար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb