Նեյմարը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը

Իրադարձային 02.03.2021   19:15   48

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կշարունակի վերականգնումը, ստացած վնասվածքից հետո։ Հիշեցնենք, որ մարզիկը վնասված էր ստացել Ֆրանսիայի Գավաթի 1/32-րդ եզրափակչում՝ «Կանի» հետ խաղի ժամանակ։

Le Parisien-ի փոխանցմամբ՝ Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Բարսելոնայի» հետ։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբում հույս են հայտնել, որ բրազիլացի ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել, սակայն այսօր արդեն պարզ է դարձել, որ դրա հավանականությունը փոքր է։

Նեյմարը բաց կթողնի նաեւ «Բորդոյի» հետ հանդիպումը «Լիգա 1»-ում և «Բրեստի» հետ հանդիպումը Ֆրանսիայի գավաթում։


 Պիտակներ
         Նեյմար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb