Նեյմարն ու Մբապեն հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը ՊՍԺ-ի հետ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 29-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարն ու 22-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է El Chringuitо-ն։ Նրանց գործող պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2022թ․ հունիս։
Ավելի վաղ եվրոպական մամուլը գրել էր, որ Նեյմարը պատրաստ է հինգ տարվա պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի 36 խաղում խփել է 30 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր