Նեյմարին սպառնում է տևական որակազրկում

Սպորտ 16.09.2020   18:16   34

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին սպառնում է տևական որակազրկում Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Մարսելի» խաղացող Ալվարո Գոնսալեսի գլխին ձեռքով հարվածելու համար։ ՊՍԺ-ն պարտվել էր 0։1 հաշվով։

Մրցավարի արձանագրությունում նշված պատճառից կախված, Նեյմարին սպասվում է չորսից մինչև յոթ հանդիպման որակազրկում, հաղորդում է RMC Sport-ը։

Խաղից հետո Նեյմարը ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել հարվածել Ալվարո Գոնսալեսի դեմքին ռասիստական բնույթի արտահայությունների համար։ Այդ հայտարարությունը կարող է ավելի խստացնել որակազրկումը։

Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն որոշումը կհրապարակի այսօր։



 Պիտակներ
         Նեյմար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb