New In Chess Classic. Լևոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը

Սպորտ 03.05.2021   08:53   56

Լևոն Արոնյանը զբաղեցրեց չորրորդ տեղը շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշար New In Chess Classic-ում:

Երրորդ տեղի համար մրցամարտի երկրորդ խաղային օրը հայ գրոսմայստերը 0.5:2.5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Առաջին ու երրորդ պարտիաներում հաղթեց Մամեդյարովը, իսկ երկրորդում գրանցվեց ոչ ոքի: Առաջին խաղային օրը գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը եզրափակիչի երկրորդ խաղային օրը թայ-բրեյքում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb