Նեթանյահու. Իսրայելը կհարվածի ցանկացած երկրի, որն իր համար սպառնալիք կներկայացնի

Աշխարհ 22.01.2019   12:45   418

Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն Սիրիային հասցված գիշերային ավիահարվածներից հետո հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած երկրին պատասխան հարված հասցնել, որն իր ահմար սպառնալիք կներկայացնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք գործում ենք Իրանի և սիրիական ուժերի դեմ, որոնք աջակցում են Իրանի ագրեսիային: Ով էլ որ փորձի վնասել մեզ, մենք նրան պատասխան հարված կհասցնենք: Ով էլ որ սպառնա ոչնչացնել մեզ, պատասխանատվություն կկրի դրա համար», - «Ռամոն» օդանավակայանի հանդիասավոր բացմանն ասել է Նեթանյահուն:

Մեկնաբանելով Իրանի կողմից հրթիռի արձակումը՝ Նեթանհայուն ընդգծել է, որ Իսրայելը աչք չի փակի նման ագրեսիվ գործողությունների վրա:

Անցյալ գիշեր իսրայելցի զինվորականները հարվածներն են հասցրել  Սիրիայում իրանական զենքի պահեստնետրին և ՀՕՊ մի քանի մարտկոցներն, որոնք կրակ են բացել ռմբակոծությունների ժամանակ գործարկված ինքնաթիռների վրա:

Անցյալ տարվա մայիսից հետո կատարված ամենամեծ հարձակումը զինվորականները անվանել են պատասխան նախօրեին Հոլանի բարձունենքրեը հրթիռակոծելու փորձին:

Երկուշաբթի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հայտնել է, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն կիրակի լույս երկուշաբթի գիշերը երեք ավիահարված է հասցրել  Սիրիայի տարածքին՝ արևմտյան, հարավարևմտյան և հարավային ուղղություններով, չորս սիրիացի զինվորական մահացել է, 6-ը վիրավորվել է:



 Պիտակներ
         Իսրայել, Բենիամին Նեթանյահու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon