Ներկրողները մի քանի օր փակ են պահել Բագրատաշենի մաքսակետը

23.01.2019   14:46   345

Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիայից ապրանք ներկրող քաղաքացիները քանի օր է՝ բողոքի գործողություն էին կազմակերպել: Նրանք փակել էին Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը՝ ի նշան բողոքի, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի նախագիծ, որի արդյունքում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավելի ապրանք ներմուծել:

Համայնքի ղեկավարը նշեց, որ ակցիայի մասնակիցներն ավտոբուսների ուղևորներն են և պահանջում են օրենքի փոփոխություն: «Առայժմ ոչ մի կոնկրետ բան չկա, մեծ բեռնատարները քանի օր է՝ կանգնած էին՝ ճանապարհը փակ լինելու պատճառով, վերջում բացեցին ճանապարհները, հիմա արդեն բաց է, բայց չգիտեմ՝ բողոքի ակցիան կշարունակվի, թե ոչ»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         բողոքի գործողություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon