Նենսի Փելոսին կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Ղարաբաղում

Աշխարհ 24.10.2020   11:08   60

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Վերջինս հույս է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Խոսնակ Նենսի Փելոսին հույս հայտնեց տարածաշրջանում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հումանիտար հրադադարի վերականգնման մասին: Նա նաև նշեց, որ կարևոր է հակամարտության մեջ այլ պետությունների չխառնվելը և դրա ընդլայնումը կանխելը», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, Փելոսին վստահություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվեց սեպտեմբերի 27-ին: Մարտերը տարածաշրջանում շարունակվում են ՝ չնայած երկու անգամ հայտարարված հրադադարին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb