Նենսի Փելոսի․ «»

Աշխարհ 08.01.2020   11:06   205
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունվարի 7-ին հայտնել Է, որ հետեւում Է Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմակայանների հրթիռակոծման հետ կապված իրադրությանը եւ Իրանին կոչ Է անում դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուշադրությամբ հետեւում եմ իրադրությանն Իրաքում ամերիկյան զորքերի հրթիռակոծումներից հետո: Մենք պետք Է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը՝ ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումն (ԱՄՆ-ի) վարչակազմի կողմից եւ պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը»,- գրել նա Twitter-ում: «Ամերիկան եւ աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց»,- ընդգծել Է խոսնակը:

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգից) հայտարարել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք Է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ ցանկացած քննարկում տեղափոխի Կոնգրես: «Անհրաժեշտ Է դադարեցնել Էսկալացիան, քանի դեռ այն հերթական անվերջ պատերազմի չի հանգեցրել Մերձավոր Արեւելքում»,- նշել Է օրենսդիրը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Նենսի Փելոսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon