Նազելի Վարդանյան. «Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել»

Իրադարձային 14.09.2019   13:43   166
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաստաբան, բնապահպան  Նազելի Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման բոլոր թույլտվությունները տրվել են խախտումներով, միջազգային 10 կոնվենցիա է խախտվել, որոնց շրջանակում Հայաստանը պարտավորություններ է ստանձնել։

«Ես անցյալ տարի կառավարությանը ներկայացրել եմ բոլոր այս օրենքների և  կոնվենցիաների խախտումները, վերջին 4 էջում նշել եմ, թե ինչ կոռուպցիոն հանգամանքներ կան , խնդրել եմ, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություն անեն, գործեր հարուցեն եւ քննեն, սակայն  մինչեւ օրս ոչ մի բան չի արվել։ Մի կասկածելի հոդվածով եւ հիմքով քրեական գործ է հարուցվելը, որը, այդպես էլ չենք հասկանում, թե ինչ  ճակատագրի է արժանանալու»,-ասել է Նազելի Վարդանյանը։

Ըստ բանախոսի՝ անհասկանալի իրավիճակ է, որ նոր քննչական խումբ է ձեւավորվել ու այդ գործը , որը կարճման ենթակա էր, շարունակվում է։

Նազելի Վարդանյանի խոսքով, ստացվում է, որ գործում առկա 35  հազար փաստաթուղթը և ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը չի օգնում, որ գործը  կարճվի։

Փաստաբանը հայտարարել է, որ Ամուլսարի ծրագիրը չի  անցել սանիտարական ուսումնասիրություն։  «Համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի, այսպիսի  ծրագրերը պետք է անցնի սանիտարական փորձաքննություն, որն իրականացնում է առողջապահության նախարարությունը։ Այսինքն, մարդու առողջության վրա ազդեցությունը չի գնահատվել եւ փորձաքննություն չի անցել»։

Նրա խոսքով, մենք մինչեւ օրս չգիտենք, թե մարդու առողջության վրա Ամուլսարի հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ։

«2012 թվականին սեւանի փորձաքննական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն  եւ այդտեղ  նշված 4 կետերից մեկում նշված է, որ ռադոնի քանակը, որը ռադիոակտիվ նյութ է , որը  նույնիսկ չնչին քանակությամբ ազդում է մարդու առողջության վրա 2 անգամ նորմայից  գերազանցում էր, դա 12 թվականի, երբ մակաբացումն այս չափով չէր արվել, հիմա ավելի շատ է եւ երբ ես ասում եմ, որ պետք է չափումներ արվեն, պետք  է չափվի, թե ռադոնի քանակն ինչքանն  է, որեւէ մեկը դրան չի անդրադառնում»,-ընդգծել է Նազելի Վարդանյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon