Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը

Իրադարձային 14.11.2019   13:25   117
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

armtimes.com-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին մոտ կանգնած մարդիկ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հորդորել են հետ կանգնել քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող նախագծից։

Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ ինչ-որ մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, միջնորդավորված ձեւով սպառնացել են հարցի հարակից զեկուցող պատգամավորին։

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ այդ անձը Վարդան Ղուկասյանն է, որը սպառնալիքներ է հնչեցրել Նազելի Բաղդասարյանի հասցեին:

Պատգամավորը հայտնել է, որ վերոնշյալ հորդորները դեռ նախագծի քննարկման ժամանակ էլ են հնչել։ Եղել են միջնորդավորված ձեւով, բայց այն մարդիկ, որոնք հորդորներ են հնչեցրել, տվել են Վարդան Ղուկասյանի անունը։ Ընդհուպ ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է»։

Ամբողջական՝ armtimes.com-ում։



 Պիտակներ
         Նազելի Բաղդասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon