Նազարբաևի լիազորություններն ընդլայնեվել են

Աշխարհ 21.10.2019   15:00   63
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր Է ստորագրել, որն ընդլայնում Է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Փաստաթուղթը հրապարակված Է նորմատիվային իրավական ակտերի տեղեկատվական-իրավական համակարգում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հրամանագրի համաձայն, նախարարների նշանակումը, բացառությամբ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ղեկավարների, այսուհետեւ նախագահի կողմից կատարվում Է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը պահպանած Նուրսուլթան Նազարբաևի հետ համաձայնեցնելուց հետո:

Բացի այդ, հրամանագրի տեքստի համաձայն, Ղազախստանի նախագահի անմիջական ենթակայության և նրան հաշվետու մարմինների ղեկավարների նշանակումը նույնպես պետք Է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ: Այդ մարմինների թվում են՝ պետության ղեկավարի վարչակազմը, Գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության կոմիտեն, Ազգային բանկը, հանրապետական գվարդիան, արտաքին հետախուզության ծառայությունը, նախագահի պահպանության ծառայությունը եւ այլ գերատեսչություններ:

Անվտանգության խորհրդի նախագահի հետ այժմ անհրաժեշտ կլինի նաև համաձայնեցնել ակիմների՝ մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների եւ մայրաքաղաքի վարչակազմերի ղեկավարների նշանակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նազարբաև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon