Նախօրեին չի հաջողվել մարել Չինարի գյուղի մոտ գտնվող հանդամասի հրդեհը

Պատահարներ 31.10.2019   11:01   431
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 08:19-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ՝ «Քոլագիր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 49 զինծառայող:

Այրվում են մոտ 8 հա անտառամիջյան չոր տերևներ, փայտի մնացորդներ և մացառուտ:

Ժամը 18:46-ին մթության և տեղանքի անմատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հրդեհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon