Նախօրեին ադրբեջանական ԱԹՍ է փորձել մտնել Սյունիքի տարածք, սակայն ոչնչացվել է. Արտակ Դավթյան

Իրադարձային 21.10.2020   12:30   39

Ադրբեջանն արդեն հարվածներ հասցրել է Հայաստանի տարածքում զինվորական ենթակառուցվածքների որոշակի տարրերի, որի մասին բարձրաձայնվել է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, ով այս օրերին համակարգում է Սյունիքում պաշտպանական աշխատանքները:

«Նախօրեին Սյունիքում աշխատել են մեր հակաօդային պաշտպանության միջոցները, իրենք փորձել էին անօդաչու թռչող սարքով մուտք գործել Հայաստանի տարածք, ոչնչացվել են, դրանով հարցը ավարտվել է: Սա առաջին դեպքը չէ: Մեր ՀՕՊ համակարգերը բավականին արդյունավետ աշխատում են, չնայած, հակառակորդն էլ արդեն դասեր է քաղել և փորձում է այլ հնարքներ օգտագործել, որպեսզի կատարի իր խնդիրը և չխոցվի»,-ասաց նա:

Արտակ Դավյթանի խոսքով, Սյունիքի մարզում հակառակորդը փորձում է վարել հետախուզություն, որ հասկանա, թե ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունների ժամանակ, նաև այլ ռազմական նպատակներ է հետապնդում, դրա համար ակտիվ հետախուզություն է իրականացնում:


 Պիտակներ
         Արտակ Դավթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb