Նախորդ տարի գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց, որ հանրապետությունում 2020-ին գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի հետ կապված:
«2020-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի հետ կապված, 160-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորորություններն անցնելու դեպքեր են»,-ասաց Բադասյանը:
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 2020-ի ընթացքում իրականացված ազդարարումների քանակը կազմել է 140:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր