Նախկին թաղապետ․ «Մետրոյի կայարան չի կառուցվելու»

Տեսանկյուն 21.10.2019   14:11   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել ՝ արդյոք ճի՞շտ է այն։

Եվ այսպես, ինֆորմացիա կա , որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ , որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում ։

Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի , սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ , որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։

Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։

Հ.Գ. Սիրելի երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է , որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան , ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել , որ այս քաղաքապետը խաբել է ձեզ ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու։ Ահա թե #մետրոնինչեղավ

Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մետրո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon