Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման

Իրադարձային 09.09.2020   17:40   49

ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով որպես մեղադրյալ է անցնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մորաքրոջ որդին՝ Սերգեյ Մինասյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՔԾ-ից՝ այլ մանրամասներ չհայտնելով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մինասյանի նկատմամբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը, սակայն վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը ու նրան ազատել արգելանքից՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։



 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb