Նախկին փոխնախարարի գործն ուղարկվեց դատարան

Օրենքի ուժով 04.11.2019   13:26   357
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Մասնավորապես, Ա. Դ.-ն, 2019թ. հունվարից մինչև նույն թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ընդունել է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի առաջարկը՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր համակարգման բնագավառում որոշակի գործողություններ կատարելուն: Այսինքն՝ նպաստել ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող` նշված կազմակերպության 2019թ. պետական ֆինանսավորումը 2018թ. բյուջեի համեմատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019թ. ընթացքում ֆինանսավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարների չափը
չնվազեցնելուն, աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դատարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon