Նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավոր է. որդին զոհվել է

Իրադարձային 16.10.2020   12:12   34

Ազգային ժողովի ԲՀԿ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվել է, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել։

Նա գիշերը վիրահատվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ Գասպարյանի վիճակը կայուն ծանր է։

«Վիրավորումը ծանր է, բայց վիճակը հիմա կայուն է, վատթարացման չի գնա վիրահատությունից հետո»,- ասաց նա։

Պատերազմի երկրորդ օրը Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էին ռազմաճակատ։



 Պիտակներ
         Ռուստամ Գասպարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb