Նախկին նախագահները «բանագնաց» են ուղարկե՞լ Փաշինյանի մոտ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ-կիրակի իշխանության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերան են մեկնելու: Վարչապետն իր թիմին կմիանա կիրակի: Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման լինելու է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «բանագնաց» են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` կապված արտահերթ ընտրությունների հետ:
Նախագահների նպատակն է կոնկրետ ընտրությունների օր որոշել: Նրանց կողմից ուղարկած բանագնացը շատ երկար Փաշինյանի հետ հանդիպում-քննարկում է ունեցել ու ներկայացրել Սարգսյանի և Քոչարյանի պահանջները:
Դրանից հետո արդեն որոշում է կայացվել հանդիպել ամբողջ թիմով, քննարկել ու որոշում կայացնել:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ նյութեր