Նախկին մարզպետը՝ ներկա պաշտոնյաներին

Տեսանկյուն 29.01.2019   13:39   323

Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2017 թվականի դեկտեմբերին, մարզպետարանի ԽՆԱՅՎԱԾ միջոցների հաշվին, մենք Շիրակի գյուղական 7 համայնքի 8 ընտանիքի գումար հատկացրեցինք, որ տուն գնեն (երկրաշարժի հետևանքով տուն կորցրած գյուղական համայնքերի բնակիչների մասին մեր իրար հաջորդող կառավարությունները հակված են չհիշել):

Կարող էինք մազպետարանի կարիքների համար ծախսել (օրինակ՝ մարզպետարանի համար նոր մեքենաներ գնել) կամ «թոթոլ» պարգևավճարներ տալ… չարեցինք: Պետք է խոստովանեմ, որ ինքնապարգևատրման տարբերակը մտքովս չէր էլ անցել: Աններելի բացթողում էր, հետամնաց մարդ էլի, հո զոռո՞վ չի….»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon