«Նախախնամություն» (Ավստրալիա, 2014)

Cinema 28.05.2020   23:00   4018

Ապագա... Գիտնականներն արդեն ստեղծել են ժամանակի մեքենա, և այս հայտնագործությամբ քաղաքակրթությունը հասել է մի նոր մակարդակի: Դրա շնորհիվ արդեն ի հայտ է գալիս հնարավորություն՝ փոխելու անցյալի սխալները և ներկան դարձնելու ավելի լավը: Ինչպես նաև, այս մեքենան օգնում է կանխել հանցագործությունները, մինչ դրանց տեղի ունենալը:

 «Նախախնամություն» (Predestination) ավստրալական ֆանտաստիկ թրիլեր է, նկարահանվել է 2014 թվականին: Ռեժիսորներն են Մայքլ և Փիթեր Սփիրիգները: Ֆիլմի սցենարը Ռոբերտ Հայնլայնի «Մենք բոլորս զոմբի ենք» գրքի հիման վրա է: Այն ժամանակի մեջ ճանապարհորդություններից մեկի պարադոքսի մասին է՝ Նախախնամության պարադոքսի (Predestination paradox):

«Ժամանակի բյուրոն» փորձում է գտնել այն տեռորիստին, որից կախված են հարյուրավոր մարդկանց կյանքեր: «Ժամանակի ագենտը» մինչ հրաժարական տալը պարտավոր է կատարել իր վերջին հանձնարարությունը՝ ապահովել իրեն փոխարինող մեկին: Ջոն անունով մի տղամարդ գրող, ում ժամանակի ագենտը պատրաստվում է դարձնել իր փոխարինողը, նախկինում եղել է կին և հետաքրքրված է ժամանակային ճանապարհորդություններում: Նա հատկապես ցանկանում է վրեժ լուծել այն մարդուց, ով մի ժամանակ ծանոթացել էր երիտասարդ Ջոնի՝ նույն ինքը Ջեյնի հետ, և ապա թողել նրան արդեն հղի՝ ապագա երեխայի հետ: Ժամանակի ագենտը տալիս է Ջոնին այսպիսի հնարավորություն, բայց շուտով Ջոնը հասկանում է, որ ամեն ինչ այնքան միանշանակ և պարզ չէ, ինչքան թվում էր...

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնագրում՝ Predestination
  • թողարկման տարեթիվը՝ 2014
  • երկիրը՝ Ավստրալիա
  • ռեժիսոր՝  Մայքլ Սփիրիգ, Փիթեր Սփիրիգ
  • սցենարը՝ Մայքլ Սփիրիգ, Փիթեր Սփիրիգ
  • երգահան՝ Փիթեր Սփիրիգ
  • գլխավոր դերերում՝ Իտան Հոուք, Սառա Սնուք, Նոա Թեյլոր, Քրիստոֆեր Քիրբի, Քրիստոֆեր Սոմմերս
  • ժանրը՝ դրամա, թրիլեր, ֆանտաստիկա, դետեկտիվ
  • տարիքային սահմանափակում՝ 16+
  • տևողությունը՝ 98 րոպե / 01:38

Ֆիլմը դիտեք այստեղ:



 Պիտակներ
         Փիթեր Սփիրիգ, Մայքլ Սփիրիգ, դրամա, Իտան Հոուք, Լավ Կինո, 16+, դետեկտիվ, ֆանտաստիկա, թրիլեր, 2014, Սառա Սնուք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb