Նախատեսվում է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում

Իրադարձային 09.09.2019   10:37   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաև ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրության իրականացում։

Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ:

Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, և 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ ճանապարհային ցանցի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։

Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման և կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու և տվյալները վերամշակելու գործընթացը:

Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար կարևորվում է ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազայի ստեղծումը, և այդ հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ճանապարհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon