Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ

Իրադարձային 15.09.2020   12:35   41

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նախատեսում է Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենայի հետ:

Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին:

«Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»,-ասաց Ասոյանը:

 



 Պիտակներ
         բենզալցակայաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb