Նախարարը բացառում է ԱԻն-ում ֆինանսական խախտումների ի հայտ գալը

04.11.2019   12:03   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, թե Փրկարար ծառայության տնօրենին աշխատանքից ազատելուց հետո վերջինս բողոք է ներկայացրել, թե նախարարությունում խախտումներ կան։

Ըստ այդմ՝ նա անձամբ է խնդրել վարչապետին, որպեսզի ՊՎԾ-ն նախարարարությունում ստուգումներ իրականացնի։ 

«Դրա հիման վրա խնդրել եմ, որ ստուգում անեն և պարզեն, եթե խախտում կա, ապա պատժեն։ Սա ինքնապաշտպանական բնազդ էր, որոովհետև գիտեին, որ կառուցվածաքային փոփոխություններ է լինելու, և ստորագրողների մեծ մասը պետք է կրճատվեին։ Նրանք արդյունավետ չեն աշխատել»,- նշեց նա։

Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց նաև, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատել Փրկարար ծառայության ղեկավարին։ Ըստ նախարարի՝ նա աշխատանքի մեջ թերացել է։

Ամռանը հրդեհների ժամանակ արձակուրդում է եղել և բացակայել է երկրից։

«Բացի դրանից՝ ուրիշ բաներ էլ են եղել, հիմա դրա մասին չեմ կարող ասել»,- շեշտեց նախարարը։

Նախարարը բացառեց, որ նախարարությունում ֆինանսական խախտումներ ի հայտ կգան։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԻՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon