նախարարը՝ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարի մասին

Իրադարձային 17.10.2019   14:03   74
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից արտահոսք է եղել, և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, դա անմիջապես պոչամբարից չէր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝ Տեսչական մարմինը տեղում փորձանմուշներ է վերցրել: Նա նշեց՝ բնապահպանական  օրենսդրությունը սահմանում է այն պատիժների և վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն ու կներկայացնեն:

«Բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Այժմ մենք վերանայում ենք այդ համակարգը, մի քանի պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ, և դրանով փակվել է»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ի՞նչ քանակությամբ ջուր է հասել, և արդյո՞ք վտանգն իսպառ վերացել է խողովակի զոդումից հետո, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ փակ խողովակից այլևս չի հոսի,  իսկ աղտոտման ծավալները և վնասի աստիճանի մասին տեսչական մարմինը հայտարարություն կանի:

Նախարարը հայտնեց նաև, որ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով հոսում է և հասնում է Արծվանիկի պոչամբար.

«Միգուցե, ընթացիկ վերանորոգումներ են անցկացնում, բայց նման վթարներ պարբերաբար լինում են: Իսկ մեղավորությունն, իհարկե, գործարանինն է»,-ասաց նա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պոչամբար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon