Նախարարությունը հերքում է

Հերքումներ 12.02.2020   11:07   841

Lurer.com կայքի կողմից հրապարակված «Միլիոններ՝ պետական բյուջեից. ում հետ են պայմանագրեր կնքում նախարարությունները» վերնագրով հոդվածում առողջապահության նախարարությանը վերաբերող «բացահայտումները»` պետական պատվերի տրամադրման մասով չեն համապատասխանում իրականությանը։

Հոդվածում նշվում է, որ «առողջապահության նախարարությունը կես միլիոն դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «Մաստեր Ֆարմ» ՍՊԸ-ից»։ Այն բացարձակ աղերս չունի իրականության հետ, քանի որ վերջինս հիվանդանոցային ծառայություններ ընդհանրապես չի մատուցում և համապատասխան լիցենզիա չունի։

«Մաստեր Ֆարմ»-ն իրականացնում է ընտանեկան բժշկի խորհրդատվություն, լաբորատոր գործիքային հետազոտություններ և ստոմոտոլոգիական ծառայություններ։

Ինչ վերաբերում է նրան, թե «30 միլիոն դրամի ուրոլոգիական ծառայությունների պայմանագիր էլ կնքվել է «Իրա Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ», ապա այն ևս հորինված է։

Նշված կազմակերպության հետ կնքվել է շուրջ 5,8 միլիոն դրամի պայմանագիր՝ չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժման համար՝ Վարիան սարքով։

Առողջապահության նախարարությունը պետական պատվերի պայմանգրեր կնքելուց հաշվի է առնում հաստատությունների բժշկական սարքավորումներով ու մասնագետներով հագեցվածությունը, բնակչության գոհունակությունը, նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների թողունակության մակարդակը։

Թե ովքեր են բժշկական հաստատությունների սեփականատերերը, որևէ նշանակություն չունի նախարարության համար։



 Պիտակներ
         հերքում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon