Նախարարությունը չի պատրաստվում վաճառել Նորքի տուն-ինտերնատի շենքը

Իրադարձային 22.03.2021   16:54   47

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերը, թե նախարարությունը պատրաստվում է վաճառել Նորքի տուն-ինտերնատի շենքն ու տարեցներին տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ։ Տարեցները խնամվում և կշարունակեն խնամք ստանալ՝ յուրաքանչյուրն իր հաստատությունում։

Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլի դեպքեր չկան․ այսօր առավոտից սկսած ելումուտով պայմանավորված՝ խաթարվել էր տարեցների առօրյա գրաֆիկը, ինչի հետևանքով նրանցից ոմանք չէին ներկայացել նախաճաշին․ սոցաշխատողները խնդիրը կարգավորել են։

Նախարարության ընթացիկ բոլոր ջանքերն ուղղված են հաստատությունների պայմանների էական բարելավմանը՝ նպատակ ունենալով հնարավորություններ ստեղծել նաև տարեցների զբաղվածությունն ապահովելու համար»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb