Նախարարից պահանջում են պատասխանատվության կանչել Սևանա լիճն այս օրի գցողներին

Իրադարձային 09.07.2019   11:45   148
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված սակագները փոխելու նախագծերի փաթեթը: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղեց Սևանա լճի էկոհամակարգի վերաբերյալ հարց. «Այս օրերին համացանցում, Սևանի հարակից ավազանի գյուղերում, քաղաքներում շատ ակտիվ քննարկվում է Սևանի այսօրվա իրավիճակը, կարո՞ղ եք պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Սեւանի հետ ու կա՞ փորձագիտական եզրակացություն պետական մակարդակով արված, թե դրա պատճառն ինչն է, խնդիրն ինչպես է պետք լուծել:

Որքան հասկացանք, պետական մակարդակում փորձագիտական եզրակացություն չկա, էդ կովերի անկումը որտեղ է եղել, չի եղել…Հետո հերքվեց, դա կապ ունի՞ Սեւանի ջրի հետ, կխնդրեի պարզաբանել»:

Ի պատասխան՝ նախարարը նշեց. «Գործոնները մի քանիսն են, նաև այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, որը վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես Բայկալ լճում, այնպես էլ Սև ծովում և այլն:

Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս՝ կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում ձևավորվող հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից այդ ամբողջ աղտոտող նյութերը:

Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառ տնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում: Հիմնական պատճառը կապված էր նրա հետ,որ Սևանում կար սառը շերտ՝ հիպելինիում կոչվող, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Մակարդակի բարձրացումը պետք է բերի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանմանը, որը հնարավորություն կտա, որ օրգանական նյութերը պակասեն ու Սեւանա լճի ջուրը մնա բարձր որակի»:

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն 2 միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել՝ ՅՈՒՆԵՍԿՕ և Գերմանիայի կառավարություն. «Հստակ ախտորոշում կարվի ու ավելի պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»: 

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ կոչ արեց պատասխանատվության կանչել նրանց, ովքեր Սևանի այս իրավիճակի համար պատասխանատու են։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սևանա լիճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon