Նախարար․ «Փոփոխությունները միտված են լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը»

Քաղաքական 02.12.2019   11:39   725
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այժմ քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ խոսքը գնում է դատավորների վաղ կենսաթոշակի անցնելուն, համաձայն որի՝ նախատեսվում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ դատավորի հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց մինչև սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, ստանում է կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելաչափի չափով։

Հարցը զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվող կարգավորումներն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով, որտեղից ստացել են իրավական կարծիք։ «Մենք որոշել ենք, որ կամավոր վաղ կենսաթոշակի հատվածը պետք է առանձին օրենսդրական նախաձեռնությամբ բերենք ԱԺ»,-հայտնել է Բադասյանն՝ ընդգծելով, առաջարկվող փոփոխությունները միտված են  լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։



 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon