Նախարար․ Մեր կանխարգելիչ միջոցառումները պետք է պայմանավորենք ինքնամեկուսացումով

Տեսանկյուն 21.03.2020   10:41   265

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, հատնեցոր վերջին մի քանի օրերին կորոնավիրուսով հաստատված դեպքերի աճի տեմպը շատ բարձր էր՝ կապված երկու օջախի հետ։

Նրա կարծիքով՝ եթե Էջմիածնի և արտադրամասի դեպքերը չլինեին, հիվանդների թիվը շատ քիչ կլիներ՝ մոտ 20-25։ Սակայն ըստ նրա, աճի տեմպը այդքան էլ մեծ չէր շնորհիվ քաղաքացիների մեկուսացման։

«Սակայն, դա անվերջ հնարավոր չէ շարունակել։ Մենք այս պահին ունենք 600-ից ավելի մեկուսացված անձ՝ Հայաստանի հինգ տարբեր մարզերում։ Բայց համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին, և մենք մեր կանխարգելիչ միջոցառումները պետք է պայմանավորենք ինքնամեկուսացումով, որի մասով, իհարկե, հիմա էլ են արվել գործողություններ։ Բայց փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ հասկանալով կամ գիտակցելով վտանգը՝ հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչն անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատներին և մնացած մեր բոլոր քաղաքացիներին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը ուրբաթ արտահերթ կարգով քննարկեց օրենքի նախագիծ, որը պատասխանատվություն կսահմանի ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար։

Արսեն Թորոսյանի կարծիքով՝ դա շատ ողջամիտ պահանջ է, երբ որ կա հանրային առողջության վտանգ, և որևէ քաղաքացի կատարում է գործողություններ, որոնք վտանգում են հանրային առողջությունը, և այդ քաղաքացին կրում է պատասխանատվություն իր կատարած գործողությունների համար. «Այս մարտահրավերը, որ հիմա կանգնած է ամբողջ աշխարհի առաջ՝ հնարավոր է լուծել միայն համատեղ ուժերով։ Եվ սա միայն առողջապահության կամ առողջապահական ոլորտի խնդիր չէ։ Ամբողջ աշխարհում մոբիլիզացվում են բոլոր ռեսուրսները՝ թե մտավոր, թե մարդկային, թե ֆինանսական և թե տարբեր ռեսուրսներ»։



 Պիտակներ
         ինքնամեկուսացում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon