Նախարար․ «Հայաստանը 2019-ի տարեկան արդյունքներով կունենա առնվազն 7․5 տոկոս տնտեսական աճ»

Իրադարձային 14.01.2020   12:17   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօրվա ասուլիսին հայտարարել է, որ 2019-ի տարեկան արդյունքներով Հայաստանը կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ:

Ըստ նախարարի՝ շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի դրական հիմքի վրա. «Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով»:

Նախարարի խոսքերով, վերոնշյալը նշանակում է, որ չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ:



 Պիտակներ
         տնտեսական աճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon