Նախարար․ «էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը»

Իրադարձային 09.07.2019   10:58   102
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ԱԺ-ը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։

«Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ  ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթադրելու վերաբերյալ կարգավորումները»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ առանձին խումբ վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներին։

Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված գումարի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Էրիկ Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon