Նախարար․ «Արթուր Վանեցյանի նման վարքագիծն անընդունելի է»

Իրադարձային 07.11.2019   13:59   110
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին, ինչը դժգոհություն է առաջացրել Ֆեդերացիայի ներսում։ Պատճառը՝ ՀՖՖ նախագահը հարցը չի քննարկել գլխավոր մարզչի նշանակման հարցը գործկոմի հետ:

«Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»,-հայտարարեց ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Իր հերթին ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է։

«Այս քայլը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- ասել է նախարարը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon