Նախագիծ․ առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար
Առողջապահության նախարարությունը արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն են մշակում, որ հնարավոր լինի օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել:
Tert.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ շրջանառության մեջ նախագիծը դեռ չի չի դրվել: «Նախագծերը մշակվում են, հստակ ժամկետը, թե երբ շրջանառության մեջ կդրվի, այս պահին նշել չեմ կարող, կարծում եմ՝ մինչև շաբաթվա մեջ ժամկետների առումով հստակ կլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 12-ը, հետևաբար մինչ այդ օրը պետք է կամ այդ նախագծերն ընդունվեն, կամ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի: Հուլիսի 13-ի արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարացնելուց հետո, վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով որոշմանը, նշել էր, որ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը:
Նմանատիպ նյութեր