Նախագահը ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների մասին ԱԺ ընդունած օրենքը

Հրատապ 24.06.2020   08:30   523

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից հունիսի 22–ին ընդունված նախագծերի փաթեթը, ըստ որի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությամբ, Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահը ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:



 Պիտակներ
         նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb