Նախագահը պետք է կողմնորոշվի. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի ԳՇ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Նման կարծիք է հայտնել Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտության պատճառներից մեկն է
Պիտակներ
Նմանատիպ նյութեր