Նախագահը կդիմի գործարարներին

Իրադարձային 28.01.2019   15:16   403

Այն երիտասարդները, որոնք ծառայել են, վիրավոր են եղել, ունեն առողջական խնդիրներ, հիմա հաշմանդամ են, նրանց չի կարելի մոռանալ: Նախագահականում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այո, նրանք թոշակ են ստանում, բայց նրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ: Պետք է նրանց հետ բերենք կյանք, ներգրավենք: Հաստատ այդ մարդիկ ինչ-որ տաղանդ ունեն, պետք է գտնել, օգտագործել, սովորեցնել ու աշխատանք տալ»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նա կոչ արեց լրագրողներին՝ գործարարներին հարցնել, թե նրանք ինչ են արել նման երիտասարդների համար դիմել այս խնդրով։ «Եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մեկ հոգու կարո՞ղ ես աշխատանքի վերցնել, իհարկե, կարող ես: Ես հանդիպելու եմ մեծ ընկերությունների ղեկավարների հետ, նրանց քաջալերեմ, խնդրեմ, որ նրանք դա իրագործեն»:



 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon