Նախագահը առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան

Քաղաքական 03.03.2021   13:07   61

Քիչ առաջ ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Հանդիպման  ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն:

Նախագահը լսեց մեր տեսակետները եւ ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Նա ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը եւ կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը»:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահը չի մանրամասնել, թե ինչու ԳՇ պետին ազատելու միջնորդագրի հարցով չի դիմել ՍԴ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb