Նախադպրոցական հաստատություններում կներդրվի աղետների դիմակայունության բարձրացման մոդել

Իրադարձային 31.10.2020   18:30   93

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։

Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։ Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։

Մասնավորապես, վերապատրաստման առանցքային բաղադրիչները լինելու են կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական հաստատությունների վերաբացմանն ու աշխատանքին ուղղված կոնկրետ քայլերը, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների հետ աշխատելու կոնկրետ պայմանները և ծնողների հետ աշխատելու կոնկրետ պահանջները։

Վերապատրաստման ծրագիրը կզարգացնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների կարողություններն ու հմտությունները՝ նրանց իրազեկությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, երեխաներին ու ծնողներին օժանդակություն տրամադրելու և ստացիոնար ծառայությունների բացակայության պայմաններում հեռավար ուսուցման հմտությունները զարգացնելու նպատակով։

Այս աշխատանքների նպատակն է՝ բարելավել կրթության համակարգի պատրաստվածությունը, արձագանքման և վերականգնման կարողությունը՝ միաժամանակ մեծացնելով ապահով և գործուն կրթության հասանելիությունը և ապահովելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների և աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան առողջությունն ու ապահովությունը։

Առաջադրանքը նախատեսում է՝

  1. նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների և օժանդակ կադրերի վերապատրաստման իրականացում՝ դասընթացավարների ընտրություն, նրանց վերապատրաստում՝ մոդուլներն արդյունավետ կերպով մատուցելու նպատակով, և դասընթացավարների գնահատում մոդուլի վերջում

       2. արդյունքների, վերլուծության ներկայացում, քննարկում և միջամտության արդյունքում ձևավորված առաջարկություններ։

Կազմակերպությունը պետք է պատրաստի աշխատանքի արդյունքները, վերլուծությունն ու առաջարկությունները ներկայացնող վերջնական հաշվետվություն, որը կներառի նաև Համաշխարհային բանկի թիմի կարծիքները, ինչպես նաև պետք է անցկացնի արդյունքների ներկայացման աշխատաժողով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Հայտերը պետք է անգլերեն լեզվով ներկայացվեն մինչև նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով։

 


 Պիտակներ
         Նախադպրոցական հաստատություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb