Նախաձեռնության կոչը՝ Փաշինյանին

Իրադարձային 03.09.2019   12:02   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Ամուլսարի խնդրի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում դիմել է վարչապետ  Նիկոլ Փաշինյանին։

Նախաձեռնության հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատն (ՀԱԱՊ) այսօր հայտարարություն է տարածել և դիմել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Մեկ հատված նրանց դիմումից.

«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»

«Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։

Անդրադառնալով այս հայտարարությանը, մենք կոչ ենք անում Վարչապետին՝ հարգա՛նք պահանջել տվյալ կազմակերպությունից՝ մեր կառավարության անաչառության և անկողմնակալության վրա կասկած արտահայտող դիմումի համար։ Զուգահեռ ճշտել, այդ դիմումը իրենք կազմել են ինքնակա՞մ, թե՞ Ամերիկայի քաղաքական թեւը ծանոթ է և խրախուսում է տվյալ դիմումի բովանդակությունը։

Արտաքին ցանկացած ճնշում մենք դիտարկելու ենք որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության և ազատության վրա, անկախ ճնշողի կարգավիճակից։

«Ամուլսարն առանց հանքի» Նախաձեռնությունը հետեւելու է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկելու է ակտիվ գործողություններ։ Մենք սատարելու ենք կառավարության որոշումը այս հարցում այնքան ժամանակ, որքան այն կլինի անաչառ եւ հաստատակամ, հակառակ պարագայում նման հայտարարությունները կարժանանան ուղի՛ղ բոյկոտի և համապատասխա՛ն քայլերի։

Կոչ ենք անում տարածել այս գրառումը և կոչ ենք անում ակտիվանալ Ամերիկայի Հայ համայնքին։ Ամերիկայում գտնվող հեղինակավոր հայ մարդիկ թող իրենց կարծիքը բարձրաձայնեն և իրենց աջակցությունը ցույց տան այս հարցում։

Ոչ ոք իրավունք չունի՛ հանուն իր տնտեսական շահի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը, ոտնահարել քաղաքացիների որոշումը և պարտադրել հակառակը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ամուլսարն առանց հանքի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon