Նավթի գները կտրուկ աճել են

Իրադարձային 10.11.2020   13:00   32

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Pfizer- ի և BioNTech- ի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի հաջող փորձարկումների լուրերի ֆոնին նավթի գները կտրուկ աճել են: 

Գերմանական BioNTech կենսաինժեներական ընկերությունը և Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հայտարարել են կլինիկական փորձարկումների 3-րդ հաջող փուլի մասին. պատվաստանյութը ավելի քան 90% արդյունավետություն է ցույց տվել COVID-19 վարակի կանխարգելման գործում: Պատվաստանյութի գրանցման հայտ ԱՄՆ-ում նախատեսվում է ներկայացնել նոյեմբերին:

Brent– ի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 10,11% -ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43,44 ԱՄՆ դոլարի, դեկտեմբերյան ֆյուչերսների գները WTI– ի համար՝ 11,15%՝ հասնելով մինչև 41,28 դոլարի:


 Պիտակներ
         նավթի գներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb