Նավալնին ծրագրում է Ռուսաստան վերադառնալ

Աշխարհ 15.09.2020   09:04   30

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գերմանացի դատախազին հայտնել է, որ վերականգնվելուն պես ծրագրում է Ռուսաստան վերադառնալ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայության աղբյուրներին։

«Նա ցանկանում է տուն վերադառնալ՝ Ռուսաստան, և շարունակել իր գործը»,-ասել է պարբերականի զրուցակիցը։

Ըստ աղբյուրի՝ Նավալնին լիովին գիտակցում է իր վիճակը, այն, թե ինչ է տեղի ունեցել, և որտեղ է հիմա գտնվում։

Աղբյուրը նաև հայտնել է, որ Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցում Նավալնին հրաժարվել է մասնակցել իր հետ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ-ի և Գերմանիայի համատեղ հետաքննությանը։



 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb