Նավալնին անազատության մեջ կմնա մինչև փետրվարի 15-ը

Աշխարհ 19.01.2021   13:47   28

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կմնա անազատության մեջ մինչև փետրվարի 15-ը: Այժմ նա դաշնային նշանակության «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի հատուկ բլոկում է:

Մոսկվայի հասարակական-դիտորդական հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ ընդդիմադիր գործիչն ասել է, որ հաստատության աշխատակիցների կողմից նրա վրա բարոյական և ֆիզիկական ճնշում չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան ժամանալուց անմիջապես հետո՝ հենց օդանավակայանում, ձերբակալվել է:

Նավալնին ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb